BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
22.12.2017 | 18:03

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017-ի քվեարկության արդյունքները: Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:


2017-ին ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպայի Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում:
Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում եմ Մխիթարյանին՝ նշելով նաև Հայաստան անունը և այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում: «Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Թող 2018-ը մեր երկրի և ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018-ը նաև բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, և Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»` ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ